ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Արման Մելիքյան․ «Արմենիկում» դեղամիջոցի հակակորոնավիրուսային արդյունավետության հաստատումը կարող է դիտարկվել որպես խիստ անցանկալի և կանխման ենթակա

Արման Մելիքյան․ «Արմենիկում» դեղամիջոցի հակակորոնավիրուսային արդյունավետության հաստատումը կարող է դիտարկվել որպես խիստ անցանկալի և կանխման ենթակա
03.07.2020 | 20:45

«Արմենիկումի» դեմ ուղղված ԱՆ խտրական վերաբերմունքն ու սաբոտաժը շարունակվում են: Այս թեմային նվիրված նախորդ գրառմանս մեջ նշել էի, որ դրա համար կարող է լինել ներքաղաքական պատվերի երկու փոխկապակցված վարկած, որոնցից երկրորդն՝ առաջինի ածանցյալն ու հետևանքը կարող է համարվել: Ներքաղաքական պատվերի առաջին վարկածը ներկայացրել եմ նախորդիվ:

Ըստ երկրորդ վարակածի՝ եթե դեղամիջոցի հակակորոնավիրուսային արդյունավետությունը երեք-չորս ամիս ուշացումով, այնուամենայնիվ, հաստատվի, ապա ՀՀ գործող իշխանությունները կկանգնեն հասարակությանը հաշիվ տալու անհրաժեշտության առջև, քանի որ կմեղադրվեն երկրի համար կրիտիկական պահին ձեռքի տակ առկա հնարավորություններն անտեսելու, այդ հնարավորությունների գործարկումը միտումնավոր խանգարելու մեջ, որի գինը մարդկային հարյուրավոր կորսված կյանքերն են: Գործող իշխանության խմբակային քաղաքական շահի տեսանկյունից այս հեռանկարը կարող է վտանգավոր համարվել: Այդ իսկ պատճառով «Արմենիկում» դեղամիջոցի հակակորոնավիրուսային արդյունավետության հաստատումը կարող է դիտարկվել որպես խիստ անցանկալի և կանխման ենթակա:

Դիտվել է՝ 4048

Մեկնաբանություններ